News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Time ամերիկյան շաբաթաթերթը Շվեյցարիայում գագաթնաժողովի նախօրեին առաջին էջին տեղադրել է Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների լուսանկարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Դրանում պատկերված է Ջո Բայդենն արեւապաշտպան ակնոցով, որում արտացոլվում է Վլադիմիր Պուտինը:

Երկու պետությունների ղեկավարները հանդիպելու են Ժնեւում հունիսի 16-ին: Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նախագահները կքննարկեն ռուս-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական կայունությունը, ինչպես նաեւ COVID-19-ի դեմ պայքարն ու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ