News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հունիսի 20-ից հետո ունենալու ենք ամենաերիտասարդ թոշակառուին, որը պետք է պատասխան տա իր արած եւ չարածների համար: Այս մասին հունիսի 11-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ նախագահը հիշեցրել է, որ 2008 թվականին՝ ՀՀ նախագահի պաշտոնը լքելուց մոտ մեկ ամիս առաջ, իրեն հարցրել էին, թե ինչով է զբաղվելու հեռանալուց հետո:

«Ես այն ժամանակ պատասխանեցի, որ դեռ չգիտեմ, սակայն, իհարկե, չեմ դառնա ամենաերիտասարդ թոշակառուն: Իսկ այժմ, հունիսի 20-ից հետո, կարծես, ունենալու ենք ամենաերիտասարդ թոշակառուին, որը պետք է պատասխան տա իր արած եւ չարածների համար: Չէի կարծում, որ կվերադառնամ ու կդիմեմ իշխանության գալու համար, սակայն այսօր զգում եմ, որ ժողովրդի կողմից նման պահանջարկ կա», - ասել է Քոչարյանը:

Նա շեշտել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը գալիս է իշխանության՝ երկրի անվտանգությունն ամրապնդելու, տնտեսությունը վերականգնելու եւ մարդկանց կյանքերին խաղաղություն բերելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ