News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Քարոզարշավի ընթացքում ոչ միայն ձեւավորվել է երկու հստակ բեւեռ, այլեւ ձեւավորվել են բեւեռներ ասելիքի եւ դրա բացակայության: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ պատմաբան Ռուբեն Մելքոնյանը:

«Հայաստան» դաշինքը հանդես է գալիս կոնկրետ ծրագրով, տեսլականով, իսկ հեռացող իշխանության ղեկավարը միայն ատելության խոսքով: Նրա ելույթները ցույց են տալիս, որ ասելիք չունի: Հիմա արձանագրվում է, որ նրա քաղաքական եւ հռետորաբանական զինանոցը դատարկ է: Տարբերություն է նկատվում նաեւ պրոֆեսիոնալիզմի եւ դիլետանտիզմի միջեւ»,-ասաց նա:

Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ հեռացող իշխանությունը, քանի որ ասելիք չունի, կրկնում են նախկին թեզերը՝ համեմելով ատելության խոսքով: «Որքան էլ ֆենոմենալ է, Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական թիրախները հայերն են, Հայաստան պետությունը կերտած անձինք, Հայաստանի քաղաքացիները, ընդդիմադիրները: Նրանց խոսքում հիմա էլ չենք տեսնում մեր հակառակորդների մասին որեւէ արձանագրում: Նրանք բոցավառ ատելությամբ շարունակում են թիրախավորել Հայաստանի համար լուրջ ներդրում ունեցած անձանց:

Հեռացող իշխանության պարագլուխը այսօր թիրախավորել է եկեղեցուն՝ հայտարարելով, որ հոգեւոր էլիտան ծնկի է գալու: Սա եւս մի վկայություն է, որ այս իշխանության կրոնական, պետական ընկալումները այդ իշխանության շրջանում որեւէ տեղ չունեն: Շատ օրինաչափ է, որ ազգային կրթություն տող մեր օջախները այս իշխանության համար թիրախ են»,-ընդգծեց պատմաբանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ