News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

YouTube-ը արգելել է սենատոր Ռոն Ջոնսոնին մեկ շաբաթով տեսանյութեր տեղադրել հարթակում՝ COVID-19 բուժման չապացուցված մեթոդներ գովազդելու պատճառով, գրում է thehill.com-ը:

Հարթակը նշել է, որ Ջոնսոնի տեսանյութը նույնպես հեռացվել է՝ համաձայն COVID-19-ի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ քաղաքականության: Տեսանյութում Ջոնսոնի ելույթն էր՝ COVID-19-ի՝ հիդրօքսիխլորոքինով եւ իվերմեկտինով բուժման փորձնական մեթոդների մասին: «Մենք հեռացրել ենք տեսանյութը՝ համաձայն COVID-19-ի վերաբերյալ ապատեղեկատվության քաղաքականության, որն արգելում է այնպիսի կոնտենտ տեղադրել, որը մարդկանց կոչ է անում հիդրոքսիխլորոքին կամ իվերմեկտին օգտագործել վարակը բուժելու կամ կանխելու համար», - The Hill-ին ասել է YouTube-ի խոսնակը:   

YouTube-ի բլոգում, որտեղ բացատրվում է դրա քաղաքականությունը, ասվում է, որ հարթակը չի տարածելու այնպիսի կոնտենտ, որը «հակասում է տեղական առողջապահական մարմիններին» կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) դիրքորոշումը COVID-19-ի վերաբերյալ», քանի որ մարդկանց վնաս պատճառելու վտանգ կա: YouTube-ը նաեւ նշել է, որ ունի ցանկացած օգտատիրոջ կոնտենտը հեռացնելու, ինչպես նաեւ երեք նախազգուշացման երկարամյա քաղաքականություն:

Ջոնսոնը քննադատել է YouTube-ի որոշումը՝ այն որակելով որպես «մեծ տեխնոլոգիաների» ուժի խորհրդանիշ: «YouTube-ում Covid-ի շարունակական գրաքննությունը փաստում է, որ այն չափազանց անհասկանալի ուժ է կուտակել: Խոշոր տեխնոլոգիաները եւ հիմնական լրատվամիջոցները կարծում են, որ իրենք խելացի են բժիշկներից, որոնք իրենց կյանքը նվիրել են գիտությանը եւ իրենց հմտություններն օգտագործել են կյանքեր փրկելու համար: Նրանք  որոշել են, որ թույլատրվում է միայն մեկ բժշկական տեսակետ, եւ դա այն տեսակետն է, որը թելադրում են պետական ​​մարմինները», - նշվում է նա հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ