News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 31
Տեսնել լրահոսը

Ուրբաթ երեկոյան Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մեկ մարդ է զոհվել, ութը վիրավորվել են, հաղորդում է NBC-ն:

Սավաննայի ոստիկանության ներկայացուցիչ Բիանկա Ջոնսոնն ասել է, որ վիրավորների մեջ կա երկու անչափահաս՝ 2 տարեկան երեխա, որի ոտքն է վիրավորվել, եւ 13-ամյա դեռահաս: Ոստիկանությունը հայտարարել է, որ երեխաների ստացած վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն։ Սակայն փոխհրաձգության մյուս զոհերը ստացել են ավելի լուրջ ու նույնիսկ ծանր վնասվածքներ, նրանցից մեկը տեղում մահացել է:

Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21:00-ի սահմաններում՝ Hitch Village/Fred Wessels Homes կոչվող բնակելի համալիրում: Ոստիկանությունը լրացուցիչ մանրամասներ դեռ չի հայտնել, եւ պարզ չէ՝ հաջողվե՞լ է արդյոք բռնել հարձակվողներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով
Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գրիգոր Գալստյանն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել…
28-ամյա տղան ոստիկաններին ասել է՝ մահվան ելքով վրաերթի հեղինակը ինքն է. քննիչները կասկածում են՝ վարորդը եղել է այլ անձ
Վարորդը եղել է երիտասարդ աղջիկ ու հիմա ոստիկաններն ու քննիչՆերը աշխատանքներ են կատարում...
Հայիթիի նախագահի այրին համարում է, որ նրա սպանությունը կարող էին կազմակերպել տեղի օլիգարխները
Ես ցանկանում եմ, որ մարդիկ, որոնք արել են դա, կալանավորվեն, հակառակ դեպքում կսպանեն ցանկացած նախագահին, որը կլինի իշխանության ղեկին...
Փարիզի ոստիկանությունը փնտրում է 2 մլն եվրո արժողությամբ զարդեր եւ թանկարժեք քարեր գողացած անձին
Ոստիկանության հաղորդմամբ՝ նա սպառնացել է պայթեցնել խանութը:
Երևանում նռնակով ավազակային հարձակում կատարողները 3 եղբայրներ են. մեկին բռնել է տնօրենը, իսկ երկուսին՝ ոստիկանները
Ժամը 13:20-ի սահմաններում դիմակավորված 2 անձինք մտել են նշված հասցե և նռնակի սպառնալիքով…
Նռնակով ներխուժել են «Ջի Էյ» վարկային ընկերություն և պահանջել գումար, հարուցվել քրեական գործ․ ՔԿ
Նախաքննությունը շարունակվում է․․․
Ամենաշատ