News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը G7-ի գագաթաժողովում կայացած անձնական հանդիպման ժամանակ քննարկել են կորոնավիրուսի համավարակի շուրջ ստեղծված իրավիճակը եւ երկկողմ համագործակցությունը: Այս մասին ասվում է Կանադայի վարչապետի մամուլի ծառայության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ:

Համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Կանադան եւ Ֆրանսիան հաստատում են առողջապահական ոլորտում ճգնաժամի հետ կապված խնդիրների լուծման համար համատեղ աշխատանքին իրենց նվիրվածությունը: Նրանք հաստատում են միջազգային գործընկերների, այդ թվում` G7-ի եւ G20-ի հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը` COVID-19-ից հետո (աշխարհի) կայուն ու արդար վերականգնման համար աշխատելու նպատակով»:

Երկրի ղեկավարները պայմանավորվել են, որ Կանադան եւ Ֆրանսիան անհատույց օգնություն կտրամադրեն զարգացող երկրներին՝ Covax-ի միջոցով պատվաստանյութերի չափաբաժիններ նվիրաբերելու ճանապարհով:

Թրյուդոն եւ Մակրոնը նաեւ խոստացել են պայմաններ ստեղծել երիտասարդության համար տնտեսական հնարավորությունները վերականգնելու եւ երկու երկրների համայնքներում անհավասարությունը նվազեցնելու համար՝ շեշտը դնելով գենդերային հավասարության աջակցության վրա:

«Իրենց հարաբերություններն ավելի ամրապնդելու նպատակով՝ վարչապետը եւ նախագահը դիմել են իրենց նախարարներին՝ խնդրելով շարունակել նախապատրաստական աշխատանքները Ֆրանսիայի եւ Կանադայի նախարարների խորհրդի առաջին նիստի համար, որը պետք է տեղի ունենա մինչեւ 2021 թվականի վերջը»,- ասվում է փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ