News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 02
Տեսնել լրահոսը

Վրաստանի կառավարությունը ողջունել է ականապատ դաշտերի քարտեզների դիմաց ռազմագերիներին վերադարձնելու Ադրբեջանի եւ Հայաստանի որոշումը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ակտիվ մասնակցություն է ունեցել Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների փոխանցմանը Հայաստանին՝ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։ Թբիլիսին ապագայում եւս պատրաստ է մասնակցել երկրների միջեւ հումանիտար հարցերի կարգավորմանը, նշվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է շաբաթ օրը:

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի ակտիվ միջնորդությամբ ադրբեջանական կողմը ազատ է արձակել հակամարտության ընթացքում գերեվարված Հայաստանի 15 քաղաքացիների: Վրաստանն ապագայում պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել գործընկերներին եւ ակտիվորեն մասնակցել մարդասիրական խնդիրների լուծմանը՝ առաջին հերթին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Վրաստանի վարչապետը ողջունում է հարեւան երկրների այս որոշումը, որը պետք է հիմք դնի տարածաշրջանում լարվածության թուլացման եւ երկարաժամկետ հեռանկարում համագործակցության մթնոլորտ ստեղծելու համար»,- հավելել են կառավարությունում եւ ընդգծել են, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը եւ համագործակցությանը: Կառավարությունը նաեւ հույս է հայտնել, որ Վրաստանի ձեռնարկած քայլը «կարեւոր խթան կհանդիսանա հարեւանների միջեւ լարվածությունը թուլացնելու համար»,- հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել