News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանում այս օրերին ծավալվում է մի նոր հեղափոխություն, էլի ոչ բռնի, էլի ժողովրդական, բայց այս անգամ արդեն պողպատը հեղափոխություն: Այս մասին Չարենցավանում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` քաղաքացիների հետ հանդիպման  ժամանակ:

«Եվ այդ պողպատե հեղափոխությամբ մենք ձեզնից ակնկալում ենք ստանալ պողպատե մանդատ, որ Հայաստանեւմ հաստատենք օրենքի և իրավունքի դիկտատուրա ձեր անունից՝ ժողովրդի անունից, և, եթե դուք դա թույլ տաք, մենք անելու ենք ամենայն վճռականությամբ հունիսի 21-ից ամեն ժամ, ամեն օր: Այսօր մեզ ուղղվող ամենասուր հարցը հետևյալն է՝ ինչու ոմանք մինչև հիմա դատապարտված չեն: Այստեղ կա երկու մաս. առաջինը, մենք Հայաստանեւմ գործարկում ենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, որն այս տարի արդեն լիարժեք մտնում է ուժի մեջ: Երկրորդ, այո, մենք կարծում ենք, որ դատական համակարգում եղել են նաև շատ կասկածելի որոշումներ: Մենք՝ կառավարությունը սկզբունքորեն իրավունք չունի գնահատական տալու այդ որոշումներին, բայց ժողովուրդը գնահատական տալու իրավունք ունի և դուք կարող եք հունիսի 20-ի ընտրություններում նաև այդ գնահատականը հնչեցնել: Մենք համաձայն ենք, որ դատական համակարգը ցավոք դեռ չի հասել այն անկախությանը, որին մենք ձգտում էինք, բայց դատական համակարգը էականորեն փոխվել է և այս անցումային շրջանում մենք տեսնում ենք, որ ի հայտ են գալիս շատ սկզբունքային, ամուր, օրենքի և իրավունքի վրա հիմնվող դատավորներ, բայց ի հայտ են գալիս նաև այլ դատավորներ, որոնք ակնհայտ ծառայում են ուրիշ շահերի: Եվ դուք կարող եք այս ընտրություններում գնահատական տալ դատական համակարգին՝ ձեր ընտրությունը անելով, մեզ լիազորություն տալով, որ մենք էդ պողպատյա մանդատով ոչ թե հաշվեհարդարներ տեսնենք, այլ դատական համակարգի բարեփոխումները տանենք մինչև վերջ և անենք այնպես, որ էդ դատական համակարգը իքնը իրենով զարգանա, ինքը իր անկախությունը երաշխավորի: Դատական համակարգը այդ թվում պետք է իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատի, և մենք նման պայմաններ ստեղծելու ենք ազնիվ դատավորների համար, բայց նրանք պիտի իմանան, որ կառավարության առաջ այո պատասխանատու չեն, բայց ժողովրդի առաջ պատասխանատու են և նաև այս թեզի համար դուք պետք է քվեարկեք հունիսի 20-ի ընտրություններին»,-ասաց նա: 

Նրա խոսքով` Չարենցավանը մեր երկրի արդյունաբերության ամենախոշոր կենտրոններից է եղել, և իրենք արդեն կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի այդ ավանդույթները վերականգնվեն: 

«Չարենցավանի ռազմարդյունաբերական գործարանը անկախության տարիներին առաջին անգամ ձեռք է բերել նոր հաստոցներ, տեղի են ունեցել աշխատավարձի բարձրացումներ:

Մենք հսկայական փոփոխություններ ենք անում գիտության բնագավառում և ասում՝ Հայաստանում ձևավորվելու է նոր գիտական էլիտա: Այն երիտասարդությունը, որ էներգիայով լի ուզում է երկրին ծառայել, մենք երիտասարդ գիտնականների համար ստեղծելու ենք բոլոր պայմանները: Նաև ավագ սերնդի գիտնականների համար, ովքեր ծառայում են գիտությանը, ոչ թե կոռումպացված համակարգերին, նրանց, ովքեր իսկապես գիտնական են, ոչ թե եղել են Ռոբերտի կամ Սերժի նախընտրական քարոզարշավի միմոսներ: Այդ նախընտրական քարոզարշավի միմոսներին մենք վռնդելու ենք գիտությունից, թող գնան իրենց թոռներով զբաղվեն, իրենք այլևս այս ժողովրդի առաջ կանգնելու իրավուն չունեն, որովհետև նրանք գիտությամբ զբաղվելու փոխարեն զբաղվել են կոռումպացված համակարգը ժողովրդից պաշտպանելով: Լավ բան ենք անելու նրանց համար, ընդամենը ասելու ենք գնացեք ձեր տուն, ձեր թոռնիկների հետ մաթեմատիկա պարապեք, վերջ, էդ ա ձեր անելիքը»,-ասաց նա: 

Տպել
Ամենաշատ