News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 29
Տեսնել լրահոսը

Վերջին 4 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը համառորեն տապալում է իր մրցակիցներին եւ մտերմանում Մոսկվայի հետ՝ իր դաշնակիցներին շռայլելով կառավարական պայմանագրերով եւ զորքեր տեղակայելով այնտեղ, որտեղ հարմար է գտնում, գրում է Կառլոտա Գալը  New York Times-ում իր հոդվածում:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով չորեքշաբթի կհանդիպի նախագահ Ջո Բայդենին, էլ ավելի ագրեսիվ է պատասխանել նոր կարգին՝ բացահայտ ճնշելով ցանկացած ներքաղաքական ընդդիմություն եւ սպառնալով Արեւմուտքի անվտանգությանը՝ զորքեր կենտրոնացնելով Ուկրաինայի հետ սահմանին:

Սակայն Էրդողանի համար այդքան էլ հեշտ չէ: Շնորհիվ կորոնավիրուսի եւ անարդյունավետ կառավարման՝ նա այժմ բախվել է լուրջ ներքին լարվածության, գնաճի եւ գործազրկության աճի, թուլացված լիրայի հետ, որը կարող է սադրել պարտքային ճգնաժամ:

Այդ պատճառով նա սկսել է մեղմել իր դիրքերը մի շարք հարցերով»,-նշում է հեղինակը:

Սակայն հեղինակը նշում է, որ «Էրդողանը մի քանի կարեւոր խաղաթուղթ ունի»՝ ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայությունը, միլիոնավոր փախստականներ եւ Աֆղանստանում ռազմական ներկայությունը:

«Նախագահ ընտրվելուց հետո Բայդենը խոսել է Էրդողանի հետ ընդամենը մեկ անգամ, որպեսզի հայտնի, որ ԱՄՆ-ն ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը:

Ավելի վաղ այս ամիս Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան կմնար Աֆղանստանում, եթե դաշնակիցները քաղաքական, ֆինանսական եւ նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերեին: Թալիբանը Էրդողանին ազդեցության հավելյալ լծակներ է տվել:

Լիբիան, որտեղ Թուրքիան իր միջամտությամբ շատերին զայրացրեց, եւս մեկ շրջան է հնարավոր համաձայնության համար: Թուրքիան հաջողությամբ կանխեց Ռուսաստանի կողմից աջակցվող հարձակումը Տրիպոլիի վրա»,-հավելում է Կառլոտան:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ