News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հանրայնորեն վտանգավոր կերպով շան սպանությանը ոստիկանության անուղղակի արձագանքը ազդարարում է Երեւանի բնակիչները
NEWS.am-ն արձագանք է ստացել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւս մի դեպքի վերաբերյալ: Դեպքին առանձնահատուկ նշանակություն է հաղորդում այն հանգամանքը, որ շունը սպանվել է սոցիալապես վտանգավոր ձեւով հանրային վայրում:

Ինչպես հայտնել են Շենգավիթի բնակիչները, ովքեր կապվել են խմբագրության հետ, երկու տարեկան Մարտան, այդպես էր Կոմիտասի անվան զբոսայգում բնակվող շան անունը, գնդակահարվել էր հունիսի 11-ի գիշերը: Կեսօրին մոտ շան մարմինը գտել էին այգու աշխատակցուհին:

«Գործերս վերջացնելուց հետո գնացի շանը կերակրելու: Շների պահվածքը տարօրինակ էր, նրանք ակնհայտորեն նյարդայնանում էին: Գլխավոր մուտքի մոտ ես գտա Մարտայի մարմինը` ծակ պարանոցով, ենթադրում եմ` հրազենային վնասվածքից»,- ասաց այգու աշխատողը: Քանի որ դա սոցիալապես վտանգավոր գործողություն էր, կինը ոստիկանություն էր կանչել: Նրա խոսքով՝ ոստիկանության ժամանման համար մեծ ջանքեր պահանջվեցին: Մեծ ջանքեր պահանջվեցին նաեւ ոստիկանությանը համոզելու համար ընդունել հայտարարությունը եւ սպանված շան մարմինը տանել փորձաքննության համար:

Շան սպանությանը նախորդել են շների տերերի եւ թափառող կենդանիների ճակատագրի նկատմամբ անտարբեր մարդկանց միջադեպերը մի խումբ անձանց հետ, ում ինքնությունը դեռ պարզված չէ: «Մենք կերակրում ենք շներին: Նրանք բացարձակապես ագրեսիվ չեն: Կոնկրետ Մարտային կերակրում էին երկու ամսականից: Բայց կան մարդիկ, ում դա ոչ միայն դուր չի գալիս, այլ փորձում են հրահրել շներին, քարեր նետել եւ վիրավորել շներին կերակրողներին ու խնամողներին»,- ասաց հարեւան տան բնակիչներից մեկը:

Նրա խոսքով` հունիսի 10-ի երեկոյան այս հերոսներից մեկը հարձակվել էր աղջիկների վրա, ովքեր փորձում էին կերակրել շներին` խոստանալով դաժան կերպով հաշվեհարդար տեսնել շներից: Առավոտյան հայտնաբերվել էր Մարտայի մարմինը: Երբ ոստիկանությունը ժամանեց, նույն մարդը, չնայած ոստիկանության ներկայությանը, շարունակում էր վիրավորել կանանց: Չնայած ոստիկանության աչքի առջեւ հասարակական կարգի ակնհայտ խախտում էր տեղի ունեցել, սակայն  ոստիկանությունը, իրավախախտի ինքնությունը պարզելու փոխարեն, վիրավորված կանանց ասացին հայտարարություն գրել:

 

 

 

«Մարթայի մարմինը մի քանի ժամ մնաց  այգու մուտքի մոտ: Նրանք չէին ցանկանում շան մարմինը փորձաքննության տանել»,- ասաց այգու աշխատակիցը: Փամփուշտը հանելու փոխարեն, եթե շունն իսկապես գնդակահարվել է, եւ պարզել, թե ով եւ ինչու է կրակել քաղաքում, ոստիկանությունը վարկածներ էր առաջ քաշում. միգուցե զենքն օրինական է պահվում, միգուցե կրակում էին գազային ատրճանակից: Բայց հարցը միայն զենք պահելու օրինականության մեջ չէ: Նույն կերպ կրակողը կարող էր երեխայի կամ հղի կնոջ դիպչել»,- հարց է ուղղում այգու աշխատակիցը: Ի դեպ, նման դեպքեր արդեն եղել են:

Մինչդեռ հարեւան տների բնակիչները հայտնում են, որ կրակոցներ են լսվել նաեւ հաջորդ օրերին: «Մենք վախենում ենք շներին զբոսանքի հանել»,- խոստովանում են մարդիկ:
Հետեւողականություն ցուցաբերելով` դիմում ներկայացրած այգու աշխատակիցը հետաքրքրվել է հետաքննության ընթացքով: Մինչ այժմ նրան չի հաջողվել նույնիսկ պարզել, թե կոնկրետ ո՞վ է զբաղվում հանգամանքների պարզմամբ եւ արդյո՞ք նշանակված է հետազոտություն, թե՞ շան մարմինը նետվել է մոտակա աղբամանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի…
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան ...
Ամենաշատ