News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 01
Տեսնել լրահոսը

Երևանի գիշային երթևեկությունն առավել լուսավոր ու անվտանգ դարձնելու համար Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է արդիականացնել տրանսպորտային թունելների լուսավորությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից:

Ծրագիրը մեկնարկել էր 2020թ.-ին: Մի քանի թունելներում լուսավորության փոփոխումից հետո արդյունքը միանգամից զգացվեց: Այս տարի 10 հասցեում փոխարինվեց շուրջ 400 լուսատու:

Լուսավորության արդիականացման շնորհիվ թունելները նաև գեղարվեստական ձևավորում են ստացել՝ քաղաքի գիշերային լուսային համապատկերը լրացնելով նոր լուծումներով:

Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է: Էներգախնայողությամբ տնտեսվող միջոցներն ուղղվում են նոր ծրագրերի իրականացմանը, ինչը հնարավորություն է տալիս քաղաքն ավելի լուսավոր դարձնել: Այժմ հերթը այգիներինն ու պուրակներինն է, հայտնում է Քաղաքապետարանը:

Տպել
Ամենաշատ