News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում արդեն 25 տարի է, ինչ ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը` «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը իր գործունեությունն է ծավալում տեղական շուկայում։   Հունիսի 12-ին և 13-ին «Ծիրանի» այգի ռեստորան՝ «White Hall»-ում տեղի ունեցավ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի»-ի Հայաստանյան 25-ամյա գործունեությանը նվիրված միջոցառումը, որի ընթացքում ներկաներն ամփոփեցին տարիների ձեռքբերումները, խոսեցին զարգացման հեռանկարների մասին և վայելեցին հագեցած ու հետաքրքիր ժամանց։

«Հայաստանյան ընկերությունը շատ հարազատ է ինձ համար, քանի որ ինքս եղել եմ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հիմնադրման առաջնագծում՝ որպես Գլխավոր տնօրեն։ Լինելով Հայաստանյան շուկայում առաջին միջազգային ներդրողներից մեկը՝ Ընկերությունը, անշուշտ, իր ուրույն և կարևոր դերն է ունեցել երկրի տնտեսական զարգացման գործում»․ նշեց Ուկրաինա, Հայաստան և Մոլդովա Բիզնես միավորման գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Սպանուդիսը: 

«2021 թվականը հոբելյանական է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի համար. լրանում է ընկերության գործունեության 25 տարին Հայաստանում։ Այս 25 տարիների ընթացքում Հայաստանի շուկայում ներդրվել է 21 միլիարդ դրամի  և ստեղծվել մատակարարներից ու գործընկերներից կազմված ծավալուն արժեշղթա: Մենք հավատում ենք, որ բիզնեսի զարգացման կարևորագույն նախապայմանը երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացումն է, և անում ենք առավելագույնը դրան նպաստելու համար: Իր գործունեության 25 տարիների ընթացքում ընկերությունն ունեցել է բազմաթիվ մարտահրավերներ, հաղթահարել է շատ դժվարություններ, ինչու չէ, նաև արել է սխալներ, ունեցել է ձախողումներ։ Բայց միևնույն ժամանակ անթիվ են մեր ունեցած հաջողությունները, գրանցել ենք գերազանց արդյունքներ և ունեցել ենք բազմաթիվ հաղթանակներ»․ իր ողջույնի խոսքում նշել է ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը։ 

«Կոկա-Կոլա»-ն մեծ ներդրում ունի նաև երկրի սոցիալական-տնտեսական զարգացման հարցում։ Միայն վերջին 5 տարիների ընթացքում ընկերության բարեգործական նվիրատվությունները կազմել են 213 միլիոն դրամ, մասնավորապես՝ նվիրատվություններ են կատարվել համայնքային բարեկեցության, երիտասարդների զարգացման և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում։

Միջոցառմանը ներկա էին մի շարք բարձրաստիճան հյուրեր, գործընկերներ և բոլոր նրանք, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ընկերության զարգացման և կայացման գործում։

«Կոկա-Կոլա»-ն միշտ կարևորել է իր աշխատակիցների նվիրված գործունեությունը, և այդ առիթով միջոցառման շրջանակներում 5-25 տարվա նվիրյալ աշխատանքի համար մի շարք աշխատակիցներ ընկերության կողմից ստացան մրցանակներ։ ։

25-ամյակը հիշարժան դարձավ ոչ միայն ընկերության ձեռքբերումները վերհիշելով, այլև՝ անմոռանալի ժամանցով։ Հաճելի երաժշտությամբ միջոցառումը զարդարեցին Աստղիկ Սաֆարյանը, «On Play Band»-ը, «Opera Viva»-ն, իսկ թեժ ժամանցն ապահովեցին DJ Leo-ն և DJ Guevo-ն ։ 

Այսպիսով՝ ամփոփվեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի 25-ամյակը։ Մենք հավատում ենք, որ ընկերությունը դեռ երկար տարիներ կլինի մեզ հետ և կշարունակի վարել տարածաշրջանի զարգացմանը նպաստող իր կարևորագույն գործունեությունը։

Տպել
Ամենաշատ