News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, թե իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանից հավաստիացում է ստացել այն մասին, որ նա ցանկանում է, որ օտարերկրյա վարձկանները հնարավորինս շուտ լքեն Լիբիայի տարածքը, հայտնում է Reuters-ը:

«Մենք պայմանավորվեցինք աշխատել (օտարերկրյա վարձկանների) դուրսբերման ուղղությամբ: Դա կախված է ոչ միայն մեր երկուսից: Բայց կարող եմ ձեզ ասել, որ նախագահ Էրդողանը մեր հանդիպման ժամանակ հաստատեց իր ցանկությունը, որ Լիբիայում գործող օտարերկրյա վարձկանները պետք է հնարավորինս շուտ լքեն երկիրը»,- Բրյուսելում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթաժողովից հետո կայացած ասուլիսում ասել է Մակրոնը:

Նշենք, որ ավելի վաղ կայացել էր վերջին տարվա ընթացքում Մակրոնի եւ Էրդողանի առաջին հանդիպումը, ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ լարվածությունը սրվել էր հատկապես Լիբիայում հակամարտության պատճառով:

Թուրքիան զորքեր է ուղարկել Լիբիա` համաձայն Տրիպոլիում գործող Ազգային համաձայնության կառավարության հետ իր կնքած ռազմական համագործակցության պայմանագրի, որն օգնել է նրան հետ մղել արեւելյան Լիբիայի ուժերի հարձակումը: Անկարան նաեւ հազարավոր սիրիացի գրոհայիններ է Լիբիա ուղարկել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ