News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

1998–2008 թվականներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը դրսևորել է կայուն աճի միտում, բացառությամբ 1999 թվականի՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում աճելով մոտ 5 անգամ (1998թ.՝ 1122.9 մլն դոլար, 2008թ.՝ 5483.3 մլն  դոլար):

Հատկանշական է, որ 1998–2008 թվականներին ՀՀ-ից արտահանմանը ևս դրսևորել է կայուն աճի միտում բացառությամբ 2008 թվականի, ինչը պայմանավորված էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով: Այս ժամանակահատվածում Հայաստանից արտահանումն աճել է մոտ 4.8 անգամ (1998թ.՝ 220.5 մլն դոլար, 2008թ.՝ 1057.2 մլն  դոլար):

Միաժամանակ 2008 թվականին Հայաստան  ներմուծումը կազմել է 4426.1 մլն  դոլար՝ 1998 թվականի համեմատ աճելով 4.9 անգամ (1998թ.՝ 902.4 մլն  դոլար):

1999-ին ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 233.3 մլն  դոլար կամ ընդհանուր ապրանքաշրջանառության 22.54%-ը, իսկ այլ երկրների հետ 801.88 մլն  դոլար կամ 77.46%-ը:

1998 թվականին ԱՊՀ երկրներ են արտահանվել 57.77 մլն դոլարի և այնտեղից ներմուծվել 175.57 մլն դոլարի ապրանքներ: Առևտրային հաշվեկշիռը բացասական է եղել 117.8 մլն  դոլարով: Նույն ժամանակահատվածում այլ երկրներն են արտահավել 175.77 մլն  դոլարի, իսկ ներմուծվել 626.11 մլն  դոլարի ապրանքներ:

1999 թվականին արտահանման ծավալի 24.74%-ն ուղղվել է ԱՊՀ երկրներ (այդ թվում՝ 14.49%-ը՝ Ռուսաստան, 4.81%-ը՝ Վրաստան և 5.44%-ը՝ ԱՊՀ այլ երկրներ), 75.26%-ը՝ աշխարհի այլ երկրներ, այդ թվում՝ 45.65%-ը՝ ԵՄ երկրներ (որից 36.08%-ը՝ Բելգիա), 14.65%-ը՝ Իրան, 6.95%-ը՝ ԱՄՆ, 4.37%-ը՝ Գերմանիա, 4.05%-ը՝ Մեծ Բրիտանիա:

Ներմուծման ծավալի 21.9%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին (որից 17.25%-ը՝ ՌԴ-ին, իսկ 78.10%-ը՝ աշխարհի այլ երկրներին, այդ թվում՝ 31.65%-ը՝ ԵՄ երկրներին (8.36%-ը Մեծ Բրիտանիային, 10.36%-ը՝ Բելգիային), 10.69%-ը՝ ԱՄՆ-ին, 9.79%-ը՝ Իրանին և 5.01%-ը՝ Թուրքիային:

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառության ապրանքային կառուցվածքին, ապա 1999 թվականին ՀՀ-ից արտահանված ապրանքների ընդհանուր ծավալի 42.78%-ը կազմել են մշակված, անմշակ ալմաստները, թանկարժեք մետաղների ջարդոնը և թափոնը, ոսկերչական իրերը, 16.77%-ը՝ հանքահումքային արտադրանքը, 10.7%-ը՝ ոչ թանկարժեք մետաղները, դրանցից պատրաստված իրերը, 5.87%-ը՝ մանածագործական իրերը, 7.51%-ը՝ մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 6.92%-ը՝ պատրաստի սննդի արտադրանքը:

Ներմուծման մեջ առավել մեր տեսակարար կշիռ են կազմել սննդի արդյունաբերության կենդանական և բուսական ծագման արտադրանքը՝ 26.53%, հանքահումքային արտադրանքը՝ 21.41%, մշակված և անմշակ ալմաստները, թանկարժեք մետաղների ջարդոնը և թափոնը, ոսկերչական իրերը՝ 10.82%-ը, մեքենաները սարքավորումները և մեխանիզմները՝ 10.85%, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերական ճյուղերի արտադրանքը՝ 8.84%:

 Արդեն 2008 թվականին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5480.8 մլն  դոլար, որից ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության ծավալըª 32.4%, այդ թվում՝ ՌԴ-ի հետ՝ 20.9%, ոչ ԱՊՀ երկրների հետ՝ 67.6%, այդ թվում՝ ԵՄ երկրների հետ՝ 38.4%, որից՝ Գերմանիա՝ 8.8%, Բելգիա՝ 4.9%, Նիդեռլանդներ՝ 4.0%, այլ երկրներ՝ 29.1%  (Չինաստան՝ 4.6%, ԱՄՆ՝ 4.4% և Իրան՝4.1%): Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է 3342.5 մլն  դոլարով:

2008 թվականին ՀՀ-ից արտահանվել է 1069.1 մլն դոլարի արտադրանք, որից՝ ԱՊՀ երկրներ՝ 31.8%, այդ թվում՝ ՌԴ՝ 20.2%, Վրաստան՝ 7.7%, ոչ ԱՊՀ երկրներ՝ 68.2%, այդ թվում՝ ԵՄ երկրներ՝ 53.9% (Գերմանիա՝ 17.2%, Նիդեռլանդներ՝ 12.2%, Բելգիա՝ 8.5%), այլ երկրներ՝ 14.3% (ԱՄՆ՝ 4.9%, Իրան՝ 2.4%):

Նույն ժամանակահատվածում ՀՀ է ներմուծվել 4411.6 մլն  դոլարի ապրանք, որից ԱՊՀ երկրներ՝ 29.6%, այդ թվում՝ ՌԴ՝ 19.3%, Ուկրաինա՝ 7.0%, ոչ ԱՊՀ երկրներ՝ 70.4%, որից ԵՄ երկրներ՝ 30.8% (Գերմանիա՝ 5.8%, Ավստրիա՝ 3.7%, Իտալիա՝ 3.6%), այլ երկրներ՝ 39.6% (Չինաստան՝ 8.7%, Թուրքիա՝ 6.1%, Իրան՝ 4.6%):

2008 թվականին ՀՀ-ից հիմնականում արտահանվել են ոչ թանկարժեք մետաղներ, դրանցից պատրաստված իրեր, թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, դրանցից իրեր, հանքահումքային արտադրանքի, պատրաստի սննդի արտադրանք: Հարկ է նշել, որ ՀՀ-ից արտահանման ծավալները ապահովվում էին գլխավորապես մի քանի ապրանքատեսակներ՝ մոլիբդեն, պղինձ, ծխախոտ, կոնյակ և այլն:

ՀՀ հիմնականում ներմուծվել են հանքահումքային արտադրանք, մեքենաներ, սարքավորումներ, մեխանիզմներ, պատրաստի սննդի արտադրանք, ոչ թանկարժեք մետաղներ, դրանցից պատրաստված իրեր: Ի տարբերություն արտահանման, ներմուծվող ապրանքախմբերի ցրվածությունն ավելի մեծ է եղել, այսինքն՝ մեծ թվով երկրներից են ներկել, ի տարբերություն արտահանման։ Սկսած 2003 թվականից՝ ապրանքային և աշխարհագրական բևեռացման ցուցանիշները ցուցաբերել են նվազման միտում՝ կազմելով միջինը 30.0 և 27.0 տոկոս: Բևեռացման ցուցանիշի նվազումը հետևանք էր ՀՀ ապրանքներ ներմուծող գործընկեր երկրների թվի ավելացման, ինչը դրական տեղաշարժ էր, քանի որ թուլացնում էր երկրի կախվածությունը այս կամ այն երկրի անբարենպաստ տնտեսական միջավայրի հնարավոր ազդեցություններից:

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ  եթե 2003 թվականին միջին տարեկան փոխարժեքը 578.8 դրամ էր դոլարի դիմաց, ապա 2008 թվականին ամրացավ 306 դրամ մակարդակում: Դրամի այդպիսի արժևորումը կաշկանդում էր արտահանումը՝ միաժամանակ խթանելով ներմուծումը:

Արտաքին առևտրի լուրջ անհաշվեկշռվածությունը՝ պայմանավորված նաև հարևան երկրներից տնտեսական մեկուացմամբ, փոխհատուցվում էր միջազգային, այդ թվում՝ հայկական սփյուռքի օգնությամբ, դրամական փոխանցումներով և օտարերկրյա ուղղակի ներդրումներով, որն ապահովում էր բնակչության եկամուտների կայուն աճ, իր հերթին, նպաստում էր ներմուծման ավելացմանը:

Արամ Աճեմյան

Տպել
Ամենաշատ