News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ իր հանդիպումն «օգտակար եւ անկեղծ» է անվանել: «Մենք կառուցողական քննարկեցինք ինչպես ընդհանուր թեմաները, այնպես էլ խնդիրները»,- ասել է նա: Էրդողանը նշել է, որ Բայդենն իրեն ասել է, թե կարող է Թուրքիա այցելել:

Հանդիպման ընթացքում, նրա խոսքով, ինքը տեսել է նշաններ, որ Բայդենը ցանկանում է «արդյունավետ գործընկերություն» ունենալ Թուրքիայի հետ: Էրդողանը հավելել է, որ իրենք մտքեր են փոխանակել Սիրիայում քրդական զինյալներին ԱՄՆ-ի աջակցության եւ ռուսական С-400-ների գնման պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ:

«С-400-ների կապակցությամբ Բայդենին ասացի, որ մեր դիրքորոշումը չի փոխվել»,- ասել է նա:

Էրդողանն անդրադարձել է նաեւ Աֆղանստանին: Թուրքիան վերջերս առաջարկել էր ստանձնել Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն իր զորքերը դուրս բերի երկրից: «Եթե ԱՄՆ-ը դիվանագիտական, նյութատեխնիկական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերի, դա մեզ համար շատ կարեւոր կլինի»,- ասել է նա: «Մենք կարող ենք շարունակել բանակցությունները թալիբների հետ»:

Ինչ վերաբերում է Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերին, Էրդողանը նշել է, թե Բայդենին հասկացրել է, որ «ԱՄՆ-ի աջակցությունը այդ խմբավորումներին պետք է դադարեցվի»: «Հակաահաբեկչական ջանքերում չպետք է լինեն երկակի ստանդարտներ, եւ պետք է իմանալ, որ մի ահաբեկչական խմբավորմանը հնարավոր չէ հաղթել մյուսի օգնությամբ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ