News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք Մարդու իրավունքների պաշտպանի անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել այդպիսի ահազանգեր:

Բոլոր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ նշված անձինք կամ նրանց հարցումները որևէ առնչություն չունեն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ, առավել ևս Պաշտպանը նման իրավասություն չունի, առհասարակ: Այդ մարդիկ պարզապես խաբեությամբ օգտագործում են հաստատության հեղինակությունը:

Ուստի, բոլորին կոչ ենք անում նման կեղծ հարցումների հանդիպելու դեպքում անտեսել դրանք կամ որևէ հարցի չպատասխանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ