News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անվտանգությունը խստացվել է Ժնեւի InterContinental հյուրանոցի մոտ, որտեղ պետք է կանգ առնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մինչ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, հյուրանոցի մուտքերի դիմաց բետոնե բլոկեր են տեղադրված, ոստիկանության աշխատակիցները հերթապահում են, անցորդներին հորդորում են արագ քայլել եւ հնարավորինս արագ առաջ շարժվել:

Հինգաստղանի InterContinental հյուրանոցի մուտքի դիմաց արդեն կախված է Ամերիկայի դրոշը, որի դիմաց իրավապահներն են հավաքված` ամենայն հավանականությամբ ստանալով վերջին հրահանգները: Մոտակա կանաչ տարածքները պարսպապատված են փշալարերով եւ սեւ պոլիէթիլենային ժապավենով: Երկնքում ուղղաթիռ է սավառնում: Շենքին անընդհատ նոր ոստիկաններ են մոտենում, այդ թվում` մոտոցիկլետներով:

«Օրվա ընթացքում միջոցառումներն այստեղ զգալիորեն կխստացվեն»,- ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկը:

Այսօր Բայդենին սպասում են Ժնեւում օրվա կեսին, նա բանակցություններ կվարի Շվեյցարիայի ղեկավարության հետ: Նրա ավտոշարասյունը, ամենայն հավանականությամբ, օդանավակայանից հյուրանոց կուղեւորվի Ֆերնե փողոցով, որը դեպի քաղաքի կենտրոն է տանում: Այն մտնում է անվտանգության գոտու մեջ, բայց դեռ մասամբ բաց է, ավտոմեքենաները կանգնեցվում են եւ ուղարկվում այլ ճանապարհների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ