News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է ունենա սեփական անօդաչու ավիացիա եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որ սպառազինություններն առաջնահերթ կլինեն:

«Խոսել ավելի շուտ պետք է մեր մասնագետների հետ: Գիտեք, որ այս պատերազմում, որտեղ մենք պարտվեցինք, ամենախնդրահարույց բաղադրիչը անօդաչու սարքերն էին: Մնացած բոլոր առումներով մենք թշնամուն ոչնչով չէինք զիջում: Նշանակում է, որ պետք է ունենալ սեփական անօդաչու ավիացիան եւ, գուցե, նույնիսկ ավելի մեծ առաջնահերթությամբ՝ անօդաչու ավիացիայի դեմ պայքարի միջոցներ: Դրանք ՌԷՊ միջոցներ են: Մեր հակաօդային պաշտպանությունը այնքան էլ պատրաստ չէր նման իրավիճակի: Սա նույնպես այս իշխանությունների մեղքն է: Քանի որ երեք տարվա ընթացքում նրանք սպառազինությունների ձեռքբերումը վերանայել են ոչ հօգուտ անօդաչու ավիացիայի դեմ պայքարի համակարգերի, գնել են առանց զինամթերքի ինքնաթիռներ, գնել են ժամանակակից անօդաչու թռչող սարքերի համար բոլորովին ոչ պիտանի համակարգեր, կարծեմ, Հորդանանից կամ ինչ-որ տեղից: Բայց կարծում եմ, որ այստեղ նաեւ կոռուպցիայի շատ մեծ բաղադրիչ կա: Այստեղ, կարծում եմ, հետաքրքիր հանգամանքներ կբացահայտվեն այս ընտրություններից հետո»,- ասել է Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ