News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պետք է հասնի մայրցամաքային ծանծաղուտի հարցերի եւ Թուրքիայի հետ ԲՏԳ-ի հարցերի կարգավորման Հաագայի միջազգային դատարանի միջոցով: Այս մասին հայտարարել է «Սիրիզա» եւ Պրոգրեսիվ ալյանսի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը, հաղորդում է Kathimerini-ն:

Թուրքիայի նախագահի եւ Հունաստանի վարչապետի հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթաժողովի կուլուարներում:

Հանդիպումից հետո Ցիպրասը մեղադրել է Միցոտակիսին նրանում, որ վերջինս չի օգտվել պահից՝  հաշվի առնելով դժվար վիճակը, որում գտնվում է Թուրքիան:

«Ըստ էության, ես չէի խուսափի լուրջ խնդիրներից եւ տարածայնությունների լուծման հնարավորությունից , որոնք պետք է լուծվեն Հաագայի դատարանի միջոցով՝ միջազգային իրավունքի եւ Լոզանի պայմանագրով հստակ սահմանված կարմիր գծերի հիման վրա»,-ասել է  Ցիպրասը:

Ցիպրասը քննադատել է Թուրքիային իր պահվածքի եւ Եվրամիության հետ մաքսային միությունը վերանայելու պահանջի համար: Նրա խոսքով՝ Թուրքիան ձեւացնում է, թե ցանկանում է նստել բանակցային սեղանի շուրջ, այն դեպքում, երբ խախտում է միջազգային պայմանագրերը, սադրում է, օկուպացնում Կիպրոսի հյուսիսային հատվածը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ