News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժնեւում դիպուկահարները դիրքավորվել են ամբողջ քաղաքով՝ պատրաստվելով Ռուսաստանի եւ Ամերիկայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի գագաթնաժողովին, հաղորդել է ռուսական «Հինգերորդ ալիքը»:

«Ժնեւի հանդիպումից մեկ օր առաջ դիպուկահարները դիրքավորվում են ոչ միայն տանիքների վրա, այլեւ Ժնեւի լճի ջրային ողջ տարածությունով մեկ», - հեռուստաալիքը մեջբերում է «Իզվեստիա»-ի Եվրոպական բյուրոյի ղեկավար Վիտալի Չաշչուխինի խոսքերը:

Ռուսաստանի եւ Ամերիկայի ղեկավարների հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 16-ին «Լա Գրանժ» վիլլայում: Բայդենն արդեն Ժնեւում է, իսկ Պուտինի չորեքշաբթի է ժամանելու:  

Նախօրեին Բայդենը Պուտինին անվանել է կոշտ ու խելացի մրցակից: Սպիտակ տան 46-րդ ղեկավարը նաեւ շեշտել է, որ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահին է ներկայացնելու Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հնարավոր համագործակցության ոլորտները:

Իրենց հերթին, Ռուսաստանում հայտարարել են, որ հանդիպման ընթացքում քննարվելու են կորոնավիրուսային համաճարակը, կիբերհանցագործության դեմ պայքարը, ռազմավարական կայունությունը, համագործակցությունը Արկտիկայի շուրջ, ինչպես նաեւ տնտեսական, կլիմայական եւ այլ ոլորտներում, հիշեցնում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ