News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 05
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, ըստ օդում կախ­ված լուրերի, հրահանգել է բոլոր մարզպետներին, որ հետամուտ լինեն և աշխատանքից ազատելու հստակ հիմ­նավորում գտնեն ազատելու համար այն տնօրեններին և մանկավարժներին, որոնք թեկուզ պարտադրված գալիս են իր քարոզարշավներին, բայց տակից այլ ուժի են սատարում:

Հատկապես նման խնդիրներ են առաջացել Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում այն բանից հետո, երբ նախընտրական հանդիպում­ներում Նիկոլն աղմկոտ ձախողումներ ունեցավ: Արդյունքում, նա հրահանգել է ամեն ձևերով պարզել և ջրի երես հա­նել «տակից խաղեր տվողներին»:

Մեր աղբյուրը նաև տեղեկացնում է, որ նման պահանջը փակուղու առաջ է կանգնեցրել մարզպետներին: Բանն այն է, որ, օրինակ, այլ ուժերի օգտին աշխա­տող ինչ-որ ուսուցչից ազատվելու հա­մար պետք է, որ դպրոցի տնօրենից տե­ղեկանա այդ մասին: Բայց ինչպե՞ս, երբ դպրոցի բազում տնօրեններ իրենք են այլ թևի վրա աշխատում՝ օրինակ դառ­նալով ուսուցիչների համար: Ու մինչ այլ խողովակներով կտեղեկանան, ընտրու­թյունները կավարտվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Սյունիքում իրավապահների ազատումներ կլինեն. ինչ է բացահայտվել
Եվ հենց դա է պատճառը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո...
«Ժողովուրդ». Վերջնաժամկետը լրանում է. ինչ որոշում կկայացնի Փաշինյանը
Սահմանադրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հինգ օր ունի...
«Հրապարակ». Դավադրությունը կանխվել է. Իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի. Բայց կտա՞
Ավելին, փորձել են այլընտրանքային «թեկնածուներ» գտնել 2 ընդդիմադիր խմբակցություններում…
«Ժողովուրդ». ՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել
Եվ, ահա, ՔՊ-ի ներկայացված նախագծում նշվում է՝ հաշվի առնելով, որ ութերորդ…
«Փաստ». Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտում
Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը միայն «ծաղիկներն» են...
«Հրապարակ». Իշխանությունների ներկայացուցիչը Ծառուկյանի TV-ում
Իվետա Տոնոյանը խորը ընդհատակ է անցել եւ չի պատասխանում զանգերին...