News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ամերիկյան կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին, որն ամբաստանվել է բռնաբարության եւ սեռական ոտնձգության պատճառով, կարտահանձնեն Կալիֆոռնիային՝ մասնակցելու սեռական հանցագործությունների գործերով նոր դատական նիստերին, տեղեկացնում է The Telegraf-ը։

Լոս Անջելեսի դատախազությունը ծրագրում է Վայնշտեյնին արտահանձնել հունիսի վերջից մինչեւ հուլիսի կես շրջանում, որպեսզի մեղադրանք ներկայացվի նրան 2004-2013թթ. հինգ կանանց բռնաբարության դեպքերի 11 կետերով։

Վայնշտեյնի փաստաբանները բողոք են ներկայացրել կալիֆոռնիական դատարանի արտահանձնման վճռի կապակցությամբ, քանի որ նախկին պրոդյուսերի առողջական վիճակը շաքարային դիաբետի ֆոնին խիստ վատացել է եւ նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի։ Սակայն Նյու Յորքի դատախազությունում, որտեղ տեղի էին ունեցել Վայնշտեյնի գործերով նախորդ լսումները, կարծում են, որ դատապարտյալը կարող է արտահանձնվել այլ նահանգի։

«Լոս Անջելեսում ամենալավ բուժսպասարկումն է ոչ միայն երկրում, այլեւ աշխարհում, ուստի բոլոր բժշկական խնդիրները, անշուշտ, կարելի է լուծել»,- ասել է Նյու Յորքի դատախազ Քոլին Քերթին Գեյբլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գյուղի 5 բնակիչ կանգնեցրել են մեքենան և ծեծի ենթարկել վարորդին և ուղևորուհուն
Մարտի 21-ին, ժամը 15.00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության…
Դանակահարություն Ռոստովյան փողոցում. 21-ամյա երիտասարդը կալանավորվել է
Մարտի 16-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին…
Ոչ սթափ վարորդը հրաժարվել է ներկայացնել փաստաթղթերը եւ 60 հազար դրամ է դրել պարեկների մեքենայում. նա ձերբակալվել է
Մարտի լույս 21-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի…
«Բլեսկ» ՍՊԸ-ն առանց թույլտվության ստորերկրյա ապօրինի խորքային հորից իրականացրել է ջրօգտագործում
Մարտի 21-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի…
Մետրոպոլիտենի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի…
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է
Այնուհետեւ Ա.Ն.-ն եւ Կ.Ղ.-ն, վիճաբանող կողմերին լսելուց եւ քննարկումներ կատարելուց հետո հանգել են եզրակացության, որ Ստեփանավանի վերոնշյալ բնակիչը սխալ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ