News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Դուք լսե՞լ եք, որ իշխանությունից որեւէ մեկն ընտրակաշառք է բաժանում, անկեղծ ասեք, խնդրում եմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, Ջերմուկ քաղաքում քարոզարշավի ժամանակ դիմելով հավաքված բնակիչներին, ասաց վարչապետի պաշտոնակատար ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, սա աբսուրդներից մեկն է, որ ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցությունները վերաբերում են ընդդիմությանը. «Բայց կա նաեւ լավ նորություն. Այս պահի դրությամբ արդեն 5 հոգի կալանավորված են ընտրակաշառքների հարցով: Այսինքն գտնվում են ՔԿՀ-ներում եւ առաջիկա 2 ամսում կգտնվեն այնտեղ: Թե հետո ինչքան կդատվեն, էդ դատարանը գիտի: Մենք ընտրակաշառքների համար պատժաչափերն էականորեն ավելացրել ենք: 10 հոգի մեղադրյալ նկատմամբ այլ խափանման միջոց են ընտրել եւ եւս 40 հոգի գտնվում են կասկածյալի կարգավիճակում: Այսինքն այս պահի  դրությամբ ընտրակաշառքների գործով անցնող 55 հոգի ունենք, եւ իրավապահները առաջիկա օրերին մեզ բավականին առաջ բերքահավաք են խոստանում:

Բայց ես ուզում եմ այդ բերքահավաքը ավելի առաջ դարձնել եւ ուզում եմ այսպիսի հայտարարություն անել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրակաշառքի մասին վկայող ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 դոլարի համարժեք, 500 հազար դրամ պարգեւ: Այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնակարահանեն եւ երկրորդ, պետական կամ ոչ պետական հիմնարկների աշխատակիցների կողմից՝ ՏԻՄ-եր եւ այլն, կնկարահանեն, կփաստագրեն ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձը: Մենք այդ դեպքերում 500 հազար դրամ պարգեւ կտանք յուրաքանչյուր նման տեսագրության համար»:

Հավաքվածներից մեկը հարց տվեց, թե արդյոք դա վերաբերում է նաեւ արդեն այս պահին ներկայացրած տեսագրություններին, ինչին Փաշինյանը պատասխանեց. Շատ ճիշտ եք ասում, այդպես անարդար է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ