News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 01
Տեսնել լրահոսը

Ջո Բայդենը ինձ չի հրավիրել Վաշինգտոն, ինչպես ես նրան` Մոսկվա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնեւում իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Բայդենը իրեն հրավիրել է Սպիտակ տուն:

Պուտինի խոսքով՝ նման այցերի համար պետք «պայմանները պետք է հասունանան»: «Նախագահ Բայդենն ինձ չի հրավիրել, ես դեռ նման առաջարկ չեմ արել: Ինձ թվում է, որ նման ուղեւորությունների, նման հանդիպումների, նման այցերի համար պայմանները պետք է հասունանան», - նշել է նա:

Պուտինը նաեւ նշել է, որ հանդիպման ընթացքում «ոչ ոք ոչ ոքի վրա ճնշում չի գործադրել»: «Մեր հանդիպումից առաջ Բայդենն ասել է, որ սա սպորտային իրադարձություն չէ, եւ ես նրա հետ համաձայն եմ: Ոչ մի ճնշում չի եղել, մենք խոսել ենք առանց ավելորդ դիվանագիտական ​​շեղումների»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հանդիպման արդյունքում նոր պատրանքներ առաջացել են, Պուտինը նշել է, որ «դրանք չեն էլ եղել, իսկ Դուք խոսում եք նորերի մասին»: «Պատրանքներ չկան ու չեն էլ կարող լինել»:

Ռուսաստանի նախագահը Ջո Բայդենին անվանել է հավասարակշռված եւ փորձառու զրուցակից: «Եթե ինձ հարցնեք, թե նախագահ Բայդենը ինչպիսի զրուցակից եւ գործընկեր է, կասեմ, որ նա շատ կառուցողական, հավասարակշռված անձնավորություն է, ինչպես եւ ակնկալում էի: Շատ փորձառու է, դա կարող եք անմիջապես տեսնել: Դեմ առ դեմ զրուցել ենք գրեթե երկու ժամ: Ոչ բոլոր առաջնորդների հետ է հնարավոր նման մանրամասն զրույց ունենալ», - ասել է Պուտինը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք երկու երկրների ղեկավարները հասցրել են բացատրվել Բայդենի կոշտ արտահայտությունների հետ կապված (հարցազրույցներից մեկում Բայդենը Պուտինին «մարդասպան» է անվանել - խմբ.), Պուտինը ասել է, որ դրանից հետո Բայդենն իրեն զանգահարել է: «Մենք բացատրվել ենք: Ինձ համար այդ բացատրությունները բավարար էին... Նա նաեւ նախաձեռնել է այս հանդիպումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ