News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 43 միլիոն 404 հազար խորանարդ մետր ջուր։

ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 86 սանտիմետր բարձրության վրա, որը 3 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

2021 թվականի հունվարից մինչեւ հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 119 միլիոն 404 հազար խորանարդ մետր ջուր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ