News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լիբանանում խանութները, կառավարական գերատեսչությունները, ձեռնարկությունները եւ բանկերը հինգշաբթի օրը փակել են իրենց դռները՝ համընդհանուր գործադուլի շրջանակներում՝ ի նշան տնտեսական պայմանների վատթարացման դեմ բողոքի:

Գործադուլը ճակատագրի հեգնանքով աջակցվում է այն նույն քաղաքական կուսակցությունների կողմից, որոնք մեղավոր են կառավարության ձեւավորման հարցում փակուղու համար, նշում է AP-ն:

Անցյալ տարվա օգոստոսից Լիբանանում լիարժեք գործող կառավարություն չկա: Վարչապետի կողմից նշանակված Սաադ Հարիրին չկարողացավ ստանալ նախագահի աջակցությունը՝ կաբինետ կազմելու հարցում: Համաշխարհային բանկը Լիբանանում ֆինանսատնտեսական ճգնաժամը որակել է որպես աշխարհում վերջին 150 տարվա ամենավատ ճգնաժամ:

Քննադատները ծաղրում են գործադուլի շուրջ համախմբվելու իշխող վերնախավի փորձը: Հինգշաբթի օրը Twitter-ում տարածվել է «ռեժիմի ընդվզում» հեշթեգը: Տեղադրվել են 2019-ի հակակառավարական ցույցերի պատկերների օգտագործմամբ մեմեր, որոնցում ցուցարարների եւ ձերբակալվածների դեմքերը փոխարինվել են քաղաքական հայտնի գործիչների պատկերներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ