News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջարկել է արգելել որդեծնության տարիքի կանանց կողմից ալկոհոլի օգտագործումը: Այս մասին նշված է 2022-2030 թվականների ալկոհոլային խմիչքների դեմ պայքարի համաշխարհային գործողությունների ծրագրի նախագծում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:

Փաստաթղթի համաձայն՝ երկրները պետք է բարձրացնեն առողջության համար ալկոհոլային խմիչքների ռիսկերի մասին հասարակության իրազեկվածությունը, սակայն հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաների, հղի կանանց եւ որդեծնության տարիքի կանանց պաշտպանությանը:  

Սա պայմանավորված է նրանով, որ ալկոհոլի օգտագործումը մինչ հղիությունը եւ դրա ընթացքում կարող է հանգեցնել պտղի մոտ տարբեր հիվանդությունների եւ խանգարումների զարգացմանը, ինչպես նաեւ սոցիալական վարքագծի եւ սովորելու ունակության հետ կապված խնդիրների, ասվում է տեսքտում:

Նշվում է, որ ալկոհոլի օգտագործումը բացասաբար է ազդում նաեւ մոր ֆիզիկական եւ հոգեբանական վիճակի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ