News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

3 օրից Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են կյանքի ու մահվան միջև. ընտրությունը լինելու է աշխատանքի ու կայունության կամ հիստերիկ աղմուկի, շարունակական պարտության, ապացուցված դավաճանության և արդեն զավեշտի հասնող սպառնալիքների միջև: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Իմ խորհուրդն ու խնդրանքն է ընկերներիս, բոլոր մարդկանց, որոնց համար կարծիքս կարևոր է. անպայման մասնակցեք ընտրություններին և քվեարկեք այն ուժի օգտին, որը երբևէ չի համագործակցի դավաճան վիժվածքի հետ:

Կիրակի օրվա ընտրությունից է կախված լինելու կունենանք Հայաստան, թե ոչ»,-նշել է նա:

Միքայել Մինասյանը կոչ է արել գնալ ու ընտրել ոչ Նիկոլ Փաշինյանին։ «Ընտրեք  ըստ ձեր ունեցած ինֆորմացիայի, ըստ ձեր խղճի, իսկ ես կարծում եմ, որ լավագույն ապագան Փաշինյանի հետ չէ, նրա հետ մենք չունենք ապագա»,-ասել է նա։

Մինասյանը նշել է, որ լավ երկիր կարող է ապահովել Սերժ Սարգսյանը, որովհետև նրա 10 տարիները դեռ թարմ են մեր հիշողության մեջ։

«Մենք գիտենք Սերժ Սարգսյանի և՛ լավ, և՛ վատ կողմերը։ Այսօր այս դժոխքի խորությունից կարող ենք տեսնել, որ Սերժ Սարգսյանը  կարողանում էր մեծ գերտերությունների շահերի մեջ, թշնամիների և ընկերների մեջ ժողովրդի համար այս նավն այնպես տաներ առաջ, որ դժոխք չլինի։ Եթե ուզում եք վերադարձ հասկանալի օրվա, հասկանալի ապագայի, գնացեք ընտրեք համար 6-ին»,-ասաց նա։

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի գործոնին, ով ժամանակին հալածել է իր ընկերներին, Միքայել Մինասյանը նշեց՝  այո, նա ունի իր սխալվելու իրավունքը, բայց Վանեցյանը պատերազմից մեկ տարի առաջ իր իշխանության ամենաբարձ կետից հրաժարվեց, և ունենալով պատիվ, Փաշինյանին ասեց՝ կանգ առ։

«Նա անցել և անցնում է իր քավարանով և իրավունք ունի ստանալ մեր քվեն։ Արթուր Վանեցյանի ու Սերժ Սարգսյանի դաշինքը կարող է կայունացնել երկիրը։ Բայց եթե չեք  ուզում ընտրել Վանեցյանին, չեք վստահում Սերժ Սարգսյանին, ընտրեք «Հայաստան» դաշինքին, որտեղ կան շատ արժանավոր մարդիկ»,-ասաց Միքայել Մինասյանը՝ հավելելով, եթե ուզում ենք, որ նիկոլիզմը հեռանա ու պատժվի, պետք է ընտրենք «Հայաստան» դաշինքին։

«Չեք ուզում ընտրել 3-րդ նախագահին, 2-դ նախագահին,եթե վստահ եք, որ ԲՀԿ-ն Նիկոլի հետ չի կազմելու դաշինք, հավատում եք Գագիկ Ծառուկյանին, ընտրեք նրան»,-ասաց նա՝ նշելով, որ ինքն անձամբ  ընտրելու է Սերժ Սարգսյանին և իր ընկերներին էլ խորհուրդ է տալու ընտրել «Պատիվ ունեմ» դաշինքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ