News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը քննարկելու է նախագահ Ջո Բայդենի ու նրա չինացի գործընկեր Սի Ցզինպինի միջեւ բանակցություններ կազմակերպելու հարցը: Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ երկու ղեկավարները պետք է «ամփոփեն հարաբերությունների արդյունքները», հաղորդել է Reuters-ը:

«Շուտով մենք նստելու ենք (բանակցությունների) սեղանի շուրջ՝ երկու նախագահների փոխգործակցության ճիշտ ուղի մշակելու համար», - ասել է Սալիվանը: «Դա կարող է լինել հեռախոսազանգ, կարող է լինել հանդիպում մեկ այլ միջազգային գագաթնաժողովի շրջանակներում, կամ որեւէ այլ կերպ»:

Ակնկալվում է, որ Բայդենը եւ Ցզինպինը մասնակցելու են G20-ի հանդիպմանը, որը տեղի է ունենալու հոկտեմբերին Իտալիայում: Սալիվանը նշել է, որ որեւէ վերջնական որոշում չի կայացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ