News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են, որ Թուրքիան առաջատար դեր կստանձնի Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցում` կապված Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Նրա խոսքով՝ Բայդենն ու Էրդողանը հունիսի 14-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում քննարկել են աֆղանական հարցը: Նա նշել է, որ Էրդողանը օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ից խնդրել է որեւէ աջակցություն ցուցաբերել, իսկ Բայդենը խոստացել է տրամադրել այդ աջակցությունը:

«Ղեկավարները հստակ հայտարարել են, որ Թուրքիան առաջատար դեր կխաղա Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման գործում, եւ մենք այժմ աշխատում ենք այն ուղղությամբ, թե ինչպես դա անել»,- ասել է Սալիվանը:

Օդանավակայանի անվտանգությունը կարեւոր նշանակություն ունի Աֆղանստանում դիվանագիտական առաքելությունների գործունեության համար, քանի որ արեւմտյան ուժերը դուրս են բերվում:

Թալիբների ներկայացուցիչը անցյալ շաբաթ ասել էր, որ Թուրքիան պետք է իր զորքերը դուրս բերի Աֆղանստանից՝ համաձայն 2020թ. համաձայնագրի, բայց Սալիվանն ասել է, որ թալիբների մեկնաբանությունները չեն խանգարել ԱՄՆ-ի կողմից մշակված «մանրամասն եւ արդյունավետ» անվտանգության ծրագրին: «Մենք ակնհայտորեն լրջորեն ենք վերաբերվում այն մտավախություններին, որ թալիբները կամ Աֆղանստանում գործող այլ տարրեր կարող են հարձակումներ գործել միջազգային ներկայության վրա... Մենք չենք կարծում, որ այն, ինչ «Թալիբանը» հրապարակավ ասել է, պետք է կամ կսահմանափակի անվտանգության ներկայիս ջանքերը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ