
Հեռանալուց առաջ իշխանությունները կրկին փորձելու են երկիրը ցնցումների ճանապարհով տանել, քաղաքացիներին հանել միմյանց դեմ եւ սադրանքներ կազմակերպել: Այս մասին հունիսի 18-ին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Քաղաքացիներին խնդրում եմ չտրվել սադրանքներին: Զգոն եղեք, չարի իշխանությունը այդքան հեշտ չի հեռանա:
Պետք է հասկանալ, որ բոլորս լուրջ պատասխանատվություն ենք կրում մեր երկրի համար:
Քաղաքացիներին հորդորում եմ անպայման գնալ ընտրատեղամասեր, կատարել ընտրություն եւ կապիտուլյանտ իշխանություններին նետել պատմության աղբանոցը», - նշել է նա: