News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աղբանոցում արվեստի առարկաներ գտնելով՝ տղամարդը վերցրել է դրանք, փաթեթավորել եւ հանձնել ոստիկանությանը: Այժմ իշխանությունները փորձում են պարզել, թե ինչպես են դրանք այնտեղ հայտնվել, հայտնում է DW-ն:

Ոստիկանությունը հայտնել է, որ փորձագետների նախնական գնահատականներով, երկու նկարներն էլ կարող են բնօրինակ լինել։ Նկարներից մեկը՝ «Տղայի դիմանկար» վերնագրով, կարող է պատկանել Ռեմբրանդտի աշակերտի՝ հոլանդացի նկարիչ Սամուել վան Հոգստրատենի (1627-1678) վրձնին, մյուսը՝ «Ծիծաղողի ինքնադիմանկարը», իտալացի նկարիչ Պիետրո Բելոտիի (1627-1700) գործն է:

Նախկինում Գերմանիայում հայտնաբերվել են արվեստի կորած գործեր: 2006 թվականին գերմանացի էքսպրեսիոնիստ Էմիլ Նոլդեի նկարը հայտնաբերվել էր ձեղնահարկում՝ անհետանալուց 30 տարի անց: 2010-ին Բեռլինում գտել էին Օդեսայում դրանից երկու տարի առաջ գողացված Կարավաջոյի նկարը, իսկ այն վաճառելու փորձ կատարողները ձերբակալվել էին։

2012-ին Մյունխենի բնակիչ Կոռնելիուս Գուրլիտի մոտ հայտնաբերվել էին թաքցված մոտ 1500 նկարներ, գրաֆիկական թերթեր, քանդակներ, որոնց թվում էին Պիկասոյի, Ռենուարի, Շագալի աշխատանքները: Պարզվել էր, որ «Գուրլիտի հավաքածուն» կազմել է նրա հայրը, որը Երրորդ ռեյխի արվեստի վստահելի դիլերներից էր եղել: Գործերի մի մասը նացիստները առգրավել էին թանգարաններից կամ ճնշման տակ չնչին գնով վերցրել էին հրեա սեփականատերերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ