News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Թալիբանը» մերժում է զորքերը Աֆղանստանում թողնելու Թուրքիայի առաջարկն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերը լքեն երկիրը մինչեւ սեպտեմբերի 11-ի վերջնաժամկետը, հայտնում է Ahval-ը։

Երկուշաբթի Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ենթադրել էր, որ Թուրքիան թալիբների հետ խոսելուց հետո կարող է պահպանել իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում:

«Թալիբան»-ի հայտարարությունը արվել է մեկ օր անց այն բանից, երբ ամերիկյան պաշտոնատար անձինք հայտարարել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Թուրքիայի նախագահ Էրդողանը երկուշաբթի օրը կայացած հանդիպմանը պայմանավորվել են, որ զորքերը դուրս բերելուց հետո Թուրքիան կշարունակի ապահովել անվտանգությունը Աֆղանստանի միջազգային օդանավակայանում:

Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մոջահեդը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ երկրում օդանավակայանների եւ այլ օբյեկտների պահպանությունը աֆղանցիների պարտականությունն է:

«Թուրք դիվանագետների հետ վերջերս կայացած հանդիպումներում եւ քննարկումներում նրանք խոսում էին մեզ հետ այստեղ ռազմական ներկայությունը շարունակելու [Թուրքիայի] առաջարկի մասին, բայց մենք նրանց ասացինք, որ դա մեզ համար անընդունելի է: Եւ նրանք հավաստիացրին, որ մեր դիրքորոշումը կհասցնեն իրենց ղեկավարությանը»,- ասել է Մոջահեդը:

Ներկայումս Թուրքիան Աֆղանստանում ունի 500 զինվոր, որը մնացած ամենամեծ օտարերկրյա ռազմական զորակազմն է, եւ 2003 թվականից այդ երկրում կարեւոր դեր է խաղում ՆԱՏՕ-ի առաքելություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերբիայի նախագահը հայտարարել է Եվրամիությանն անդամակցելու երկրի պատրաստակամության մասին
Նախօրեին Վուչիչը հայտարարել է, որ Արեւմուտքը սպառնում է հանրապետությանը նրանով, որ Կոսովոյի հարցի․․․
ՆԱՏՕ-ն Մոսկվային կոչ է անում հետեւել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին
ՆԱՏՕ-ի դաշնակիցները «համաձայն են, որ ՌՀՍՊ-ն նպաստում է միջազգային կայունությանը»․․․
Ֆինլանդիան եւ Շվեդիան հավատարիմ են ՆԱՏՕ-ին միաժամանակյա անդամակցության իրենց հանձնառությանը
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել է, որ կարող էր ավելի շուտ հավանություն տալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի ․․․
Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին եւ կշարունակի պահպանել ռազմական չեզոքությունը
Այսօր առավոտյան ես հիմարություններ էի լսում կեղծ հայրենասերներից, որոնք ասում էին, որ մենք Սերբիան տանում ենք դեպի ատլանտյան ինտեգրում․․․
Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցության համար Ֆինլանդիային ներկայացվող պայմանները
Հելսինկին պետք է համարժեք դիրքորոշում զբաղեցնի, ասել է Էրդողանը...
Ռուսաստանի հետ Չինաստանի համագործակցությունը մարտահրավեր է ոչ միայն Ասիայի, այլեւ Եվրոպայի համար. Սթոլթենբերգ
Նրա խոսքով՝ «Չինաստանն ավելի ու ավելի շատ ներդրումներ է կատարում միջուկային զենքի եւ հեռահար հրթիռների մեջ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ