News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայում կոնտեյներներ փոխադրող նավի խորտակումը, որը հրկիզվել է Կոլոմբոյից քիմիկատներ տեղափոխելու ժամանակ, զգալի վնաս է հասցրել մոլորակին՝ արտանետելով վտանգավոր նյութեր էկոհամակարգում: Այդ մասին հայտարարել է Շրի Լանկայում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Խանա Սինգեր Խամդին, հաղորդում է AFP-ն:

Սինգապուրի դրոշի ներքո երթեւեկող X-Press Pearl նավը խորտակվել է անցած շաբաթ հրկիզվելուց մեկ ամիս անց, ինչն առաջացրել է մտահոգություններ հնարավոր բնապահպանական աղետի վերաբերյալ:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ համակարգում է միջազգային ջանքերն ու օգնում Շրի Լանկային վնասը գնահատելու, վերականգնելու եւ հետագայում այդպիսի աղետները կանխարգելելու հարցում:

«Այդպիսի արտակարգ բնապահպանական իրավիճակը լուրջ վնաս է հասցնում մոլորակին էկոհամակարգում վտանգավոր նյութեր արտանետելու պատճառով»,-հայտարարել է Խանա Սինգեր Խամդին: «Դա իր հերթին սպառնում է կյանքին եւ առափնյա շրջանների բնակչության գոյատեւման միջոցներին»:

Շրի Լանկան արդեն ներկայացրել է X-Press Feeders ընկերության դեմ հայց 40 միլիոն դոլարի չափով մայիսի 20-ին բռնկված հրդեհի ծախսերի մի մասը մարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Հանցագործության մասին հաղորդումն ունի որոշակի պահանջներ, բայց անկախ այդպիսի հաղորդումից, եթե լինում են հրապարակումներ, որոնք ուղեկցվում են…
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Բացի այդ, հիշյալ 26-ամյա երիտասարդը հետապնդել է վիճաբանության ընթացքում դեպի բենզալցակայանի հետնամասը հեռացած 30-ամյա իր հայրենակցին, որտեղ...
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մինչեւ 2022 թվականը հանկարծամահությունները որպես հանցագործության դեպքեր...
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Մայիսի 2-ին, «Գազպրոմ Արմենիա» ընկերության փորած փոսի պատճառով...
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը
Վթարի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 36 մարդ, որից 6-ը` ծանր...
Ամենաշատ