News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 14
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին փոխել է պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներին, ինչպես նաեւ բանակի շտաբի ղեկավարին թալիբների հետ կտրուկ հաճախացած մարտերի հետեւանքով Աֆղանստանի անվտանգության ուժերի շրջանում աճող կորուստների ֆոնին, հաղորդում է Reuters-ը:

Աֆղանստանի անվտանգության ուժերը պայքարում են թալիբների դեմ երկրի 34 նահանգներից 28-ում, իսկ վերջին շաբաթներին իսլամական խմբավորումները լրացուցիչ տարածքների հավակնություններ ունեն:

Բիսմիլախ Խան Մոհամեդը նշանակվել է պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ասադուլ Խալիդայի փոխարեն, որը վերջերս է վերադարձել երկիր երկարատեւ հիվանդությունից հետո, մինչդեռ Աբդուլ Սաթար Միրզաքվալն ընտրվել է ներքին գործերի նոր նախարարի պաշտոնում Խայաթուլախ Խայաթայի փոխարեն:

Գեներալ Վալի Մոհամադ Ախմադզայը նշանակվել է բանակի շտաբի նոր ղեկավարի պաշտոնում՝ փոխարինելով գեներալ Յասին Զիային:

Ուրբաթ 24 աֆղանական հատուկջոկատայիններ են սպանվել եւ տասնյակ զինվորականներ վիրավորվել Ֆարյաբ նահանգի հյուսիսում թալիբների կողմից զավթած շրջանը վերադարձնելու համար մարտերում, հայտնում են անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները:

Թալիբանը ծավալել է իր ազդեցությունն ընդլայնելու արշավն ամբողջ երկրում, քանի որ ԱՄՆ-ն սկսել է զորքերի դուրս բերումը մայիսի 1-ից, փակել որոշ բազաներ եւ փոխանցել դրանք Աֆղանստանի կառավարությանը: Երբ ապրիլին ԱՄՆ-ն հայտարարել էր մինչեւ սեպտեմբերի 11-ն իր բոլոր զորքերը դուրս բերելու ծրագրերի մասին, թալիբները զավթել են առնվազն 30 շրջաններ:

Անվտանգության ծառայության ներկայացուցիչը, որը գերադասել էէ չներկայանալ, ասել է, որ վերջին շաբաթներին դաժան մարտական գործողությունների պատճառով աֆղանական անվտանգության ուժերը, քաղաքացիական բնակչությունն ու թալիբները չափազանց մեծ կորուստներ են կրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ