News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այսօր առավոտյան ժամը 08։00-ից մինչ այս պահը քննարկվել և ընթացք է տրվել քվեարկության ընթացքում տեղի ունեցած իրավախախտումներ վերաբերյալ ստացված տեղեկությունները։ Ներկայացնելով քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունները՝ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

«Արձանագրված 141 դեպքերից որպես հանցագործության մասին հաղորդում ընթացք է տրվել 47 դեպքի, իսկ 94–ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար»,– ասաց նա և նշեց, որ արձան առերևույթ հանցագործության մասին հատկանիշներ պարունակող երեք դեպքը գրանցվել է Երևանում, իսկ մնացածը ՀՀ տարբեր մարզերում։

«47 հարցադրումները հիմնականում վերաբերում են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, տեղամասային կենտրոնում կամ մուտքին հարող տրաածքում բռնություն գործադրելը, կամ բռնության գործադրելու սպառնալիքի 3 դեպք, քվեարկության գաղտնիություն խախտելը՝ 6 դեպք, ընտրակաշառք ստանալը, տալը  խոստանալը, տրամադրելը՝ մեկ դեպք, մեկից ավելի անգամ կամ այլ անձանց փոխարեն քվեարկելը՝ 25 դեպք, քվեարկության գաղտնիությունը խախտելու մեկ դեպք»,– ասաց նա և ներկայացրեց մյուս խախտումների դեպքերը։

Արա Ֆիդանյանը հայտնեց, որ բոլոր 94 պատահարները գտնվում են ստուգման փուլում։ Նա նաև նշեց, որ «Թեժ գիծ» ծառայությունում մինչ այս ստացվել է 87 ահազանգ, որոնք վերաբերել են մեկը՝ ընտրության օրը քարոզչություն անելուն, չորսը՝ ընտրակաշառքին, երեքը քվեարկությունն ուղղորդելուն, 35–ը՝ տեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին և 44 տեղեկատվական բնույթի հաղորդումներ են եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ