News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լիբանանի քաղաքական առաջնորդների միջեւ առճակատման եւ կառավարության ձեւավորման հետ կապված փակուղային վիճակի հիմքում կռիվն է  իշխանության համար եւ սաստիկ անվստահությունը: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելը, գրում է Associated Press-ը:

«Սա հստակ պայքար է իշխանության բաշխման համար, բայց ես նաեւ ուզում եմ ասել, որ այստեղ մեծ անվստահություն կա,- Բեյրութը լքելուց առաջ լրագրողների խմբին ասել է Ժոզեպ Բորելը:- Դժվար է համաձայնության գալ մարդկանց, ովքեր միմյանց չեն վստահում»:

Իշխանության համար պայքարը սկսվել էր հոկտեմբերին այս պաշտոնում վարչապետի կողմից նշանակված Սաադ Հարիրիի եւ մյուս կողմից նախագահ Միշել Աունի եւ նրա փեսայի՝ Գեբրան Բասիլի միջեւ, ով գլխավորում է խորհրդարանի ամենամեծ դաշինքը:

Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երկու օր անցկացրել էր Լիբանանում, որտեղ հանդիպել էր քաղաքական առաջնորդների, անվտանգության պաշտոնյաների եւ զինվորականների հետ:

Նա հայտարարել էր, որ կառավարության ձեւավորումը հրատապ է, քանի որ այս փոքր երկիրը գտնվում է լիակատար ֆինանսական փլուզման եզրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ