News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված վարչական շրջանի մի խումբ բնակիչներ նախնական համաձայնությամբ հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով առաջարկել, խոստացել և տրամադրել են կաշառքի տեսքով տարբեր չափի գումարներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՔԾ-ից:

Հիշյալ քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվել են համատեղ բազմածավալ օպերատիվ և քննչական գործողություներ, այդ թվում` խուզարկություններ են կատարվել 12 բնակարաններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են ընտրողներին կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության փաստերը հաստատող, ապացուցողական նշանակություն ունեցող իրեր, ինչպես նաև` առանձնապես խոշոր չափերի գումարներ և ընտրողների ցուցակներ:

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ