News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2021 թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ծառայություններում պատգամավորի թեկնածուի առաջադրման կապակցությամբ քննարկվել է վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու 3.608 դիմում, որոնցից

- 3.536-ը բավարարվել է,

- 72-ը՝ մերժվել (44-ը՝ նաև օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսանալու, իսկ 28-ը՝ վերջին չորս տարվա 1,461 օրերի ընթացքում առնվազն 731 օր և ավելի ՀՀ–ից բացակայելու հիմքով):

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծված «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 350 զանգ, որից

- 344–ը՝ տեղեկատվական բնույթի,

- 5-ը՝ ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ,

- 1-ը՝ օտարերկրյա պետությունում մահացած անձի:

Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ, որոնք գրանցված չեն եղել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիների կողմից: Մահվան փաստը հաստատված քաղաքացիների տվյալները հանվել են ընտրողների ցուցակներից:

Ներկայումս ընտրացուցակներում առկա են 202 /101 զույգ անձանց կրկնվող տվյալներ (ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ), որոնք տարբեր ընտրողներ են:

Հայաստանի Հանրապետությունում բնակչության թիվն ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների՝ կազմում է 3.380.653 մարդ։

Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված՝ 2021 թ. հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.578.678, որից՝

- այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված անձանց թիվը 16.563 է, որից 8207-ն ընտրական տեղամասային հանձնաժողովի անդամներն են,

- ՀՀ-ում հաշվառում չունեցող, ընտրության օրը ՀՀ–ում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված անձանց թիվը 1479 է,

– ընտրության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ցուցակում ընդգրկված ոստիկաների թիվը 3186 է,

- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ընտրությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված անձանց թիվը 1505 է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ