News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլեւս իրողություն են: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 53,92 %, «Հայաստան» դաշինք՝ 21,04 %, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 5,23 %։ Ի՞նչ է սպասվում այժմ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփելու է հունիսի 28-ին, եւ այդ օրն էլ վերջնականապես պարզ կլինի՝ խորհրդարան անցած ուժերը որքան մանդատներ կստանան։ Նախնական տվյալներով՝ ՔՊ-ն կստանա 72 մանդատ, «Հայաստան»-ը՝ 27, «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ։

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 32-րդ հոդվածն ասում է. «Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը»:

Այսպիսով, նոր խորհրդարանը կազմավորված համարվելու է հունիսի 28-ին, իսկ երկրորդ երկուշաբթին հուլիսի 5-ն է, այսինքն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 5-ին: Առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը:

Ցուցակում տարիքով ամենաավագը Հովիկ Աղազարյանն է, սակայն հայտնի չէ՝ նա խորհրդարան կմտնի, թե ոչ։ Նշենք, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Սակայն նկատենք՝ երեկ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել եւ հայտնել ընտրությունների արդյունքների վիճարկման մասին՝ ընդհուպ մինչեւ Սահմանադրական դատարան դիմելու տարբերակը: Այս դեպքում ժամկետները կարող են փոփոխվել՝ մինչ ՍԴ-ի կողմից համապատասխան դիմումի քննությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում ասվում է, որ Սահմանադրական դատարանն այս գործերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո: Այսինքն՝ եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ, ապա նոր խորհրդարանի կազմավորման գործընթացը կերկարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ