News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք չունենք իրավական գործիքակազմ լունապարկեր կազմակերպող անձանց գործունեությունը կասեցնելու համար. մենք չունենք գործիքակազմ բամբակ վաճառողների դեմ, փողոցային ապօրինի առեւտուր անողների դեմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց. «Կան նշանավոր վայրեր եւ պետք եղած դեպքում , այո պետք է կետային անդրադառնանք այդ վայրերին:Որովհետեւ եթե մեկը մի տեղ դրել է կրպակ եւ մենք, ի վերջո, դա ապամոնտաժել ենք, ապա եթե որեւէ մեկը որոշի Հանրապետության հրապարակի մեջտեղում կրպակ դնել, ապա կես վայրկյանից պետք է դա ապամոնտաժվի: Այնպես չի, որ գործիքակազմ չկա, պետք եղած դեպքում կարող ենք գտնել ելքեր»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ