News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 05
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսիի կառավարության մասին «ռեալ իրականության հիման վրա» կդատի: Այս մասին ասել է արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը՝ հավելելով, որ Իրանի արտաքին քաղաքականության վերաբերյալ վերջին խոսքը գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիինն է, հաղորդում է Reuters-ը:

Ռաիսին երեկ ասել է, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Պարսից ծոցի արաբական երկրներից հարեւանների հետ՝ կոչ անելով Սաուդյան Արաբիային անհապաղ դադարեցնել Եմենի պատերազմը:

«Մեր տեսանկյունից, Իրանում արտաքին քաղաքականությունն ամեն դեպքում գտնվում է գերագույն առաջնորդի իրավասության ներքո, ուստի մենք Իրանի հետ մեր փոխգործակցությունը եւ մեր մոտեցումը հիմնում ենք իրական պայմանների վրա, եւ դա է պատճառը, որ մենք նոր կառավարության մասին կդատենք անկախ նրանից, թե ով է ղեկավարում»,- ասել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ իրեն «շատ անհանգստացնում են» Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անպատասխան հարցերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել