News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 05
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում Վիվա-ՄՏՍ-ի հիմնական կայանները կապող մատակարար ընկերությանը պատկանող օպտիկամանրաթելային մալուխի վթարի պատճառով, առկա է տվյալների փոխանցման ծառայությունների (3G եւ 4G) մասնակի խափանում Կապան քաղաքում ու մոտակա առանձին բնակավայրերում: Այս մասին հայտարարություն է տարածել Վիվա-ՄՏՍ-ը։

«Ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների գործունեությունը չի դադարեցված, ենթակառուցվածքը գործում է: Ներկայում կայանների հետ կապն ապահովելու համար գործի են դրված պահուստային հնարավորությունները՝ ռադիոռելեային կապուղիները:

Վիվա-ՄՏՍ-ի ու մատակարար ընկերության արագ արձագանքման թիմերն իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարը վերացնելու ուղղությամբ:

Հայցում են բաժանորդների ներողամտությունը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Տպել