News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուս զինվորականները նախազգուշական կրակ են բացել Ղրիմի մերձակայքում բրիտանական «Դեֆենդեր» ականակիր նավի կուրսի ուղղությամբ: Ռուսական ռմբակոծիչները չորս ռումբ են օգտագործել, հայտնել են ՌԴ ՊՆ-ում: Ականակիրը փոխել է ընթացքը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Սեւ ծովում՝ Ֆիոլենտ հրվանդանի մերձակայքում: «Ականակիրը նախազգուշացվել է Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանի խախտման դեպքում զենքի օգտագործման մասին: Նախազգուշացմանը չի արձագանքել»,- ասված է հայտարարության մեջ:

Միջադեպի պատճառով Մոսկվայում բրիտանական ռազմական կցորդը կանչվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն:
BBC-ն մեկնաբանություն է խնդրել Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից:

12:06-ին եւ 12:08-ին սահմանային պարեկային նավը նախազգուշական կրակ է բացել, իսկ ժամը 12:19-ին Su-24M ինքնաթիռը նախազգուշական ռմբանետում է իրականացրել «Դեֆենդեր» ականակրի կուրսի ուղղությամբ, հայտարարել լեն ռուս զինվորականները:

Բրիտանական նավի գործողությունները ճնշելու համար ռուսական ռմբակոծիչները չորս ռումբ են օգտագործել, ասվում է զեկույցում:

«Ժամը 12:23-ին Սեւծովյան նավատորմի եւ Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության համատեղ գործողություններով «Դեֆենդեր» ականակիրը լքել է Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրերը»,- պնդում են ՌԴ ՊՆ-ից: 

Հունիսի 14-ին Ռուսաստանի ազգային պաշտպանության վերահսկման կենտրոնը հայտնել էր, որ ռուսական նավատորմը սկսել է հետեւել Սեւ ծով մուտք գործած բրիտանական նավատորմի «Դեֆենդեր» ականա եւ Նիդեռլանդների ռազմածովային ուժերի «Էվերտոն» հակահրթիռային պաշտպանության ֆրեգայի գործողություններին:

Չորեքշաբթի Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների հատուկ գործողությունների ուժերի զինծառայողները համատեղ պաշտպանական դասընթաց են անցկացրել «Դեֆենդեր»-ի վերաբերյալ:

Նախարարությունից հայտնել են, որ զբաղվում էին աբորդաժային գործողություններով:

Հունիսի 28-ից հուլիսի 10-ը Սեւ ծովում պետք է անցկացվեն Ուկրաինայի զինված ուժերի եւ ՆԱՏՕ-ի Sea Breeze-ի համատեղ զորավարժությունները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ