News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանի կողմից հանդիպման առաջարկ չենք ստացել, ստանալու դեպքում էլ, չեմ կարծում, թե կարող ենք հանդիպել ու ինչ-որ բանի մասին զրուցել: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ներկա իշխանությունների հետ համագործակցել չենք պատրաստվում այս փուլում: Չեմ կարծում, որ նման օրակարգ մենք կունենանք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ դուք հայտարարել էիք, որ թալանված գումարները ամենաշատը հետ է բերվել ձեր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, ո՞ւմ իշխանության օրոք թալանված գումարներն էիք դուք հետ բերում, Վանեցյանը պատասխանեց. «Վերջին 28 տարում իշխանության եղած բոլոր ուժերի իշխանության ժամանակահատվածում թալանված, գողացված ապօրինի կերպով ստացված գումարներն են վերադարձվել պետական բյուջե: Բոլոր երեք նախագահների իշխանության ժամանակահատվածում կատարված ապօրինությունները, որոնք մեզ հայտնի են դարձել, որոնց վերաբերյալ ստացել ենք տեղեկություններ, որը կարողացել ենք իրավական ճանապարհով լուծումներ տալ, այո, բոլոր ապօրինությունները վերադարձրել ենք: Եթե այս ընտրություններում դառնայինք իշխանություն, ես շարունակելու էի իմ գործը»:

Տպել
Ամենաշատ