News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանը հրաժարվում է ականապատված տարածքների քարտեզները հանձնելուց: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այս մեղադրանքը հնչեցրել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպմանը, փոխանցում է AzerTAc-ը:

«Միայն Աղդամի շրջանում տեղադրվել է 97 հազար ական: Մեզ հաջողվել է Հայաստանից ականների քարտեզ ստանալ միայն Աղդամի շրջանի համար, այլ շրջաններում կան հարյուր հազարավոր ականներ: Բայց նրանք հրաժարվում են մեզ տալ այդ քարտեզները: Պատերազմի ավարտից հետո մեզ մոտ 30 քաղաքացի զոհվել է ականներից, ավելի քան 100 մարդ վիրավորվել է»,- ասել է Ալիեւը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը չի ցանկանում վերադարձնել հարյուրավոր գերեվարված հայերին, զինվորականներին եւ խաղաղ բնակիչներին, եւ ոչ թե պարզապես չի տալիս, այլ տարբեր դատավարություններ է անցկացնում, դատավճիռներ է կայացնում, գերիներին եւ պատանդներին փաստացի որպես ազդեցության լծակ է պահում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ