News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հոնդուրասը Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ՝ հրեական պետության հետ կապերն ամրապնդելու ջանքերի շրջանակներում՝ դառնալով նման քայլի դիմած չորրորդ երկիրը:

Հոնդուրասը Երուսաղեմում արդեն առեւտրային գրասենյակ է բացել՝ խախտելով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում տասնամյակներ տեւած չեզոքության քաղաքականությունը, հայտնել է AFP-ն:

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը եւ արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը ողջունել են Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսին եւ արտաքին գործերի նախարար Լիսանդրո Ռոզալեսին՝ Երուսաղեմի հարավում գտնվող տեխնոլոգիական պարկի գրասենյակի շենքում ընդունելության ժամանակ:

«Ես այստեղ եմ մեր պատվիրակության հետ` բացելու Հոնդուրասի դեսպանությունը Երուսաղեմում՝ Իսրայելի հավերժական մայրաքաղաքում», - ասել է Էրնանդեսը: «Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ Հոնդուրասի հաջորդ նախագահը սատարի այս որոշմանը: Ես պայքարելու եմ դրա համար»:

Երդմնակալությանը Էրնանդեսի ներկայությունը «վկայում է Իսրայել պետության եւ Հոնդուրասի ժողովրդի ու պետության խորը բարեկամության եւ կապի մասին», - ասաց Բենեթը:

Իսրայելը պատրաստվում է դիվանագիտական ​​գրասենյակ բացել Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայում:

Բենեթը շնորհակալություն է հայտնել Հոնդուրասին «միջազգային կազմակերպություններում Իսրայելին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Դա բարեկամության ապացույց է»:

Արարողությունից առաջ արտգործնախարարները փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել գյուղատնտեսության, ջրամատակարարման, առողջապահության, կրթության եւ նորարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Հոնդուրասը դժվարություններ է ունեցել Covid-19 համավարակի դեմ պայքարում պատվաստանյութ ստանալու համար, սակայն փետրվարին Իսրայելի կողմից նվիրաբերված 5000 Moderna պատվաստանյութ է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ