News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գլխավոր դատախազության դիմաց այսօր՝ հունիսի 24-ին, բողոքի ակցիա է տեղի ունենում՝ «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ  կալանավորումը վերացնելու պահանջով։

«Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում դատախազության գործունեությունը գնահատեց զրո. «Սա իմպոտենտ մարմին է: Այս հիմնարկը, որտեղ ես աշխատել եմ 9 տարի, այսօր դարձել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ձեռքին գործիք»:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ