News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Արքայազն Հարին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, շարունակել են փող ստանալ թագավորական ընտանիքից 2020թ. սկզբին «վերջնական խզումից» հետո, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Star-ին։

Ինչպես տեղեկացրել է աղբյուրը արքայազն Չառլզի Քլարենս հաուս նստավայրից, թագուհու որդու ծախսերի մեջ նշված է 4,4 մլն ֆունտ ստեռլինգ, որոնք ծախսվել են «Սասեքսի հերցոգի եւ հերցոգուհու եւ Քեմբրիջի հերցոգի եւ հերցոգուհու գործունեության վրա»։ Թե ինչ գումար է բաժին ընկել արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին՝ չի նշվում, բայց ինսայդերը այն «զգալի» է անվանել։ Նրանց աջակցությունը դադարեցրել են միայն 2020թ. ամռանը։

Օփրա Ուինֆրիի հարցազրույցում արքայազն Հարին հավաստիացրել է, որ ընտանիքը լրիվ դադարել նրան ֆինանսական օգնություն ցուցաբերել անցած տարվա առաջին եռամսյակում, ԱՄՆ մեկնելուց անմիջապես հետո։

Քլարենս հաուսի ներկայացուցիչը մանրամասներ չի նշել արքայազն Չառլզի կողմից Սասեքսի հերցոգի եւ հերցոգուհու ֆինանսավորման մասին, բայց ասել է. «Փաստ է։ Եվ միակ բանը, որ կարող եմ ասել»։

Բացի այդ, արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը շարունակել են ստանալ արքայազն Չառլզի Քոռնուոլ կոմսությունից եկամտի մի մասն արդեն այն բանից հետո, երբ դադարել էին կատարել թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականությունները։

Արժե նշել, որ զույգը բրիտանական բյուջե է վճարել 2,4 մլն ֆունտ ստեռլինգ Վինձորի Ֆրոգմոր պատմական քոթեջի եւ Մեյդենհեդի նորոգման եւ կիսամյա վարձակալման համար, որտեղ ապրում էր մինչեւ Միացյալ Նահանգներ մեկնելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ