News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հին շատ պետությունների, այդ թվում եւ Հին Հունաստանի կործանման պատճառը կարող էր լինել երաշտը, որը տեւել է երեք հարյուր տարի։ Այսպիսի ենթադրություն են արել գիտնականները՝ թեմայի վերաբերյալ հոդված հրապարակելով PLOS ONE ամսագրում։

Մոտավորապես 3200 տարի առաջ մեկը մյուսի հետեւից սկսեցին կործանվել հին աշխարհի մի քանի զարգացած քաղաքակրթություններ, խոսքը, ինչպես կարծում են գիտնականները, մասշտաբային ճգնաժամի մասին է, որի արմատները կապված են բազմադարյա երաշտի հետ։ «Բրոնզե դարի կործանման» հետեւանքով տեղի ունեցավ երբեմնի հզոր քաղաքակրթությունների անկումը, որոնք գոյություն ունեին Միջերկրածովում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Լեւանտում։

Կիպրոսի Լառնակա աղի լճի նստվածքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մ.թ.ա. մոտավորապես 1450 տարի առաջ սկսվել է պլանկտոնի եւ ջրիմուռների ծավալի կրճատումը, եւս մեկ հարյուրամյակ հետո լիճը կորցրել է կապը ծովի հետ։ Գիտնականները կարծում են, որ դա մատնանշում է անձրեւաջրի էական պակասի մասին։

«Եղել է փուլ, երբ գյուղատնտեսությունն այս շրջանում լիովին կանգ է առել երաշտի պատճառով, որը տեւել է մոտ 300 տարի։ Երաշտն սկսվել է մինչեւ բրոնզե դարի ավարտը, դրա համար էլ մարդիկ պարզապես չեն գիտակցել կլիմայական փոփոխությունների փաստը, մինչեւ որ արդեն շատ ուշ չի եղել։ Երաշտը, որի հետքերը մենք հայտնաբերեցինք, լրջորեն փոխել է հին աշխարհը՝ դառնալով Հին Հունաստանի եւ այլ քաղաքակրթությունների անկման պատճառ»,- գրում են հոդվածի հեղինակները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ